Աճուրդում վաճառվել են Ջեքսոնի առանձնատան իրերը

16:26 • 18.12.11

Julien's Auctions աճուրդի տունը շաբաթ վաճառքի է հանել Մայքլ Ջեքսոնի`Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան իրերը: Ինչպես հաղորդում է CNN-ը, իրերի վաճառքից ստացված գումարը կազմել է ավելի քան 700 հազար դոլար:

Ամենաթանկը վաճառվել են Ադելսթին Նորմանի, Մորիս Ուտրիլոյի և Յոհան Նոյմանի նկարները, որոնք գնվել են համապատասխանաբար 46 875, 40 625 և 35 200 դոլարով: Վաճառվել են նաև Ջեքսոնի առանձնատան մահճակալները, պահարանները, աթոռները, ժամացույցները, դաշնամուրը: Երգչի մոր խնդրանքով` վաճառքի չի հանվել միայն այն մահճակալը, որի վրա իր մահկանացուն է կնքել փոփ- արքան:

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին, Բևերլի Հիլզի առանձնատանը, դեղորայքից թունավորման հետևանքով: Այս տարվա նոյեմբերին դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել երգչի բժշկին` Քոնրադ Մյուրեին: