Նախագահը Վատիկան խորհրդանշական նվեր էր տարել. Վիգեն Սարգսյան

02:36 • 19.12.11

Նախագահը Վատիկան՝ որպես խորհրդանշական նվեր էր տարել քանդակագործ Դավիթ Երևանցու` դեռ անպատրաստ աշխատանքի հեղինակային մանրակերտը։ Այդ մասին նշեց Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և հայ գրատպության հինգհարյուրամյակի միջոցառումների ղեկավար Վիգեն Սարգսյանը «Կիրակնօրյա առաջին լրատվական»-ի տաղավարում։

Ըստ Սարգսյանի՝ «Վիլյամ Սարոյան» և «Ղարաբաղցի կինը» արձանների հեղինակ Դավիթ Երևանցին նախաձեռնել է «Մշո ճառընտիր» անվանված Ավետարանը երկու մասի բաժանած և ոչնչացումից փրկած քույրերի հուշարձանը։ Այդ մեծ աշխատանքն ավարտված կլինի առաջիկա ամիսներին, և հուշարձանի բացումը կարվի, թերևս, 2012թ ապրիլին։

Դավիթ Երևանցին պատրաստել է նաև հուշարձանի ութ մանրակերտերը։