Թագուհու «ադամանդե» հոբելյանի կապակցությամբ կցուցադրվեն դա Վինչիի նկարները
2012 թվականին Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում կցուցադրվեն Թագավորական ընտանիքի` արվեստի նմուշների հավաքածուից 10 կտավներ: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, բոլոր կտավները պատկանում են Լեոնարդո դա Վինչիին:
Նկարների «ճամփորդությունը» կսկսվի Բիրմինգհեմից, այնուհետև «կուղևորվեն» Բրիստոլ և այլ քաղաքներ:
Վինձորի պալատում պահվող արվեստի նմուշները ցուցադրության կհանվեն Էլիզաբեթ թագուհու «ադամանդե» հոբելյանի կապակցությամբ (փետրվարի 6-ին կլրանա թագուհու գահակալության 60-ամյակը):










