Օրսոն Ուելսի «Օսկարը» վաճառվել է 861 500 ԱՄՆ դոլարով
Վաճառվել է աշխարհահռչակ ամերիկացի կինոռեժիսոր Օրսոն Ուելսի «Օսկարը»՝ տեղեկացնում է Screen Daily-ն։
Լոս Անջելեսում անցկացված աճուրդի ժամանակ անձը, ում անունը չի նշվում, գնել է արձանիկը 861 500 ԱՄՆ դոլարով։
Հիշեցնենք, որ Ուելսն արժանացել էր այս հեղինակավոր մրցանակին «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի համար։
Ամերիկյան Կինոակադեմիայի ղեկավարների ձեռնարկած բոլոր ջանքերը՝ մրցանակը չվաճառելու հարցում անհաջողությամբ են պսակվել։










