Հունգարիան Սթիվ Ջոբսին անմահացրեց բրոնզաձույլ արձանով
Դեկտեմբերի 21-ին բացվեց Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Այս մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը` հղում կատարելով Graphisoft ընկերության ղեկավար Գաբոր Բոյարին:
Հունգարական Graphisoft ընկերությունը նախաձեռնեց Ջոբսին նվիրված արձանը ի նշան գնահատանքի, քանի որ Ջոբսի աջակցությամբ է, որ դեռ կոմունիստական շրջանում Հունգարիայում հնարավոր եղավ Graphisoft ընկերության կայացումը և զարգացումը:
Արձանը կերտել է քանդակագործ Էռնո Թոթը: Այն պատկերում է Apple-ի հիմնադրին իր ավանդական կերպարով` բրոնզաձույլ Ջոբսի հագին սվիտեր, ջինս, սպորտային կոշիկներ և կլոր ակնոցներ են:
Արձանը 220 կիլոգրամ է կշռում է, իսկ բարձրությունը 2 մետրից ավել է:
Հիշեցնենք, որ ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար, միլիարդատեր Սթիվ Ջոբսը կյանքից հեռացել է հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը` 56 տարեկան հասակում: Մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն էր:










