Էլթոն Ջոնը Բաթումում համերգ կտա
Աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Վրաստանում համերգ կտա: Ինչպես հաղորդում է վրացական Apsny.ge կայքը, վրացական «Իսթերն փրոմոուշըն» ընկերությունն արդեն ձեռք է բերել համերգ տալու վերաբերյալ երգչի մենեջերների համաձայնությունը:
Ընկերության հիմնադիր Կախա Կանդելակին հայտարարել է, որ այժմ տեխնիկական և ֆինանսական հարցերն են ճշտվում:
Նա հավելել է, որ երգչի մենեջերների հետ բանակցություններն ավարտվելու են մարտին, իսկ Ջոնի համերգը տեղի կունենա հունիսին՝ Բաթումում:










