Հայտարարվել է Ամերիկայի պրոդյուսերների Գիլդիայի մրցանակի հավակնորդ 10 ֆիլմերը
Հոլիվուդի ամենաազդեցիկ կազմակերպությունը` Ամերիկայի պրոդյուսերների Գիլդիան հայտարարել է իր ամենամյա մրցանակի հավակնորդ ֆիլմերի ցանկը:
Ամենաշատ քննարկված ֆիլմը Դեվիդ Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմն է:
Այսպես, «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգի 10 հավակնորդ ֆիլմերի ցուցակում են հայտնվել «Դերասանը», «Աղջիկների հավաքույթը Վեգասում», «Նախնիներ», «Վիշապի դաջվածքով աղջիկը», «Աղախինը», «Ժամանակի պահապանը», «Մարտյան գաղափարներ», «Կեսգիշերը Փարիզում», «Մարդ, ով փոխեց ամեն ինչ», «Զինվորական ձի»:
Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում ներկայացված են «Տինտինի արկածները», «Կոշկավոր կատուն», «Խաղալիքների պատմությունը-3» ֆիլմերը: Վերջինս միաձայն համարվել է 2010-ի ամենաշատ գումար վաստակած ֆիլմը:
Վավերագրական ֆիլմերի շարքում են «9-րդ հաճախորդը. Էլիոթ Սփիթցերի թռիչքն ու անկումը», «Ապակե մոլորակը», «Թիլմանի պատմությունը», «Սուպերմենին սպասելիս»:
«Լավագույն կատակերգական հեռուստասերիալ» անվանակարգում են «30 ճակատագիր», «Երգչախումբ», «Ամերիկյան ընտանիք», «Օֆիս» և «Մահացել է քո էնտուզիազմը» ֆիլմերը:
Գիլդիայի անդամներ են Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սպիլբերգը, Վուդի Ալենը, Դեվիդ Ֆիչերը և այլք:
Հաղթողի անունը կհայտարարվի հունվարի 21-ին` Լոս Անջելեսում:










