Թետչերը դժգոհ է իր կերպարը մարմնավորած Մերիլ Սթրիփի խաղից
Մարգարետ Թետչերը քննադատել է դերասանուհի Մերիլ Սթրիփի խաղը` «Երկաթե լեդի» ֆիլմում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Մարգարետի կարծիքով` իսկական երկաթե լեդի Սթրիփին չի հաջողվել մարմնավորել:
Թե կոնկրետ որտեղ էր թերացել դերասանուհին նախկին վարչապետը չի նշել:
Նա նաև խոստովանել է, որ ֆիլմը չի դիտել, քանի որ զայրացել է, որ իր «կարկառուն կարիերան» մարդկանց համար զվարճանքի է վերածվել:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Լոնդոնում կայացավ «Երկաթե լեդի» ֆիլմի պրեմիերան, որտեղ Մարգարետ Թետչերի կերպարը մարմնավորել էր Մերիլ Սթրիփը:
Մասնագետները կարծում են, որ այդ կերպարի համար դերասանուհին կարող է արժանանալ իր թվով երրորդ Օսկարին:










