Տարվա ամենախոստումնալից երաժիշտն` ըստ BBC-ի
Բի-Բի-Սի-ն հայտարարել է 2012 թ. ամենախոստումնալից երաժիշտի անունը:
Ավանդական «Sound of 2012» ցուցակը գլխավորել է մեներգիչ Մայքլ Կիվանուկան: Մայքլը խոստովանել է, որ չի էլ մտածել, որ երբևիցե կարժանանա այդ կոչմանը և անչափ ուրախ է: Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղն է զբաղեցրել R&B կատարող Ֆրենք Օուշենը, իսկ եռյակը եզրափակել է Ազիլիզ Բենքսը:
Ցուցակը կազմվել է 184 մասնագետների` բրիտանական երաժշտական քննադատների, բլոգերների և հեռուստահաղորդավարների կողմից:
Անցած տարի այդ կոչմանն էր արժանացել Ջեսի Ջեյը: BBC-ի այս ցուցակը ժամանակին գլխավորել են Ադելը, Էլլի Գուլդինգը, 50 Cent-ը, The Bravery-ն և այլք:










