Թվային ֆորմատով ամենաշատ վաճառքի տասնյակը. Ռիհանան առաջինն է

10:37 • 07.01.12

23 ամյա երգչուհի Ռիհանան բացարձակ ռեկորդ է սահմանել թվային ֆորմատով վաճառքում:
Համաձայն Nielsen Soundscan և Billboard-ի հրապարակած տվյալների` Ռիհանան ընդհանուր առմամբ վաճառել է իր ստեղծագործությունների 47,5 միլիոն թվային օրինակ: Հատկանշական է, որ երգչուհու կարիերան սկսվել է 2005 թվականին:
Թվային ֆորմատով վաճառքի երկրորդ տեղում the Black Eyed Peas խումբն է, որը վաճառել է 42.4 միլիոն թվային օրինակ:
Էմինեմը երրորդն է` 42.2 միլիոն ցուցանիշով:
Լեդի Գագան չորորդ տեղում է` վաճառված 42 միլիոն օրինակով:
Հնգյակը եզրափակում է Թեյլոր Սվիվթը:
Կեթի Փերին, Ուիլ Ուեյնը և Բեյոնսեն զբաղեցրել են համապատասխանաբար 6-8 տեղերը: Տասնյակում են նաև Կենի Ուեսթը և Բրիթնի Սփիրսը:
The Black Eyed Peas խմբի I Gotta Feeling սինգլը թվային ֆորմատով ամենաշատն է վաճառվել: Ներկայում վաճառված է վերոհիշյալ սինգլի 7.68 միլիոն օրինակ: Հետաքրքիր է նաև, որ Ռիհանայի ոչ մի սինգլ տասնյակում չի հայտնվել: