Ամերիկացի կինոքննադատներն ընտրել են 2011թ. լավագույն ֆիլմը
ԱՄՆ կինոքննադատների ազգային միությունը (National Society of Film Critics) ընտրել է 2011թվականի լավագույն ֆիլմը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, լավագույնն է ճանաչվել Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը:
Տրիերը, սակայն, չի ստացել «Տարվա լավագույն ռեժիսուրա» անվանակարգի մրցանակը, այն ստացել է Թերենս Մալիկը «Կենաց ծառը» ֆիլմի համար: Այս ֆիլմը նաև մրցանակ է ստացել «Տարվա լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Մելանխոլիա» ֆիլմի գլխավոր դերակատար Քիրսթեն Դանստը, իսկ լավագույն դերասան` «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» (Moneyball) և «Կենաց ծառը» ֆիլմերում նկարահանված Բրեթ Փիթը:
Օտար լեզվով լավագույն ֆիլմ է ճանաչվել իրանական «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը: Այն նաև մրցանակ է ստացել «Լավագույն սցենար» անվանակարգում:
ԱՄՆ կինոքննադատների ազգային միության ընտրած ֆիլմերն ու դերասանները շատ հաճախ դառնում են «Օսկար»-ի հավակնորդներ:










