Լինդսի Լոհանը կմարմնավորի Էլիզաբեթ Թեյլորի կերպարը

13:35 • 10.01.12

Պարբերաբար սկանդալային պատմությունների մեջ հայտնվող Լինդսի Լոհանին առաջարկել են մարմնավորել Էլիզաբեթ Թեյլորի կերպարը «Էլիզաբեթ և Ռիչարդ: Սիրո պատմություն» ֆիլմում: Այժմ նա բանակցություններ է վարում Lifetime ընկերության հետ: Այս մասին տեղեկացնում է Deadline կայքը:

Ֆիլմը նախևառաջ կարտացոլի Թեյլորի և նրա ամուսնու` Ռիչարդ Բերթոնի հարաբերությունները: Նրանք ամուսնացել են երկու անգամ: Ամուսինները շատ անգամ ֆիլմերում միասին են հանդես եկել:

Վերջերս Լինդսին հաճախ է հայտնվում բուռն քննարկումների կիզակետում` իր դրսևորած իրավախախտ վարքագծի համար:
Մասնավորապես, անցած տարի 25-ամյա դերասանուհին մեկամսյա ազատազրկման էր ենթարկվել` պատժից պայմանական ազատման կանոնները խախտելու համար: