Պլասիդո Դոմինգոն արժանացել է հեղինակավոր` Վոլֆի մրցանակին
Հունվարի 10-ին հայտարարվել են իսրայելական հեղինակավոր` Վոլֆ մրցանակի դափնեկիրների անունները` տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Իսպանացի աշխարհառչակ տենոր Պլասիդո Դոմինգոն «արվեստ» բնագավառում արժանացել է հատուկ մրցանակի:
Այս մրցանակը շնորհվում է մեծ հաջողություններ արձանագրած մասնագետներին` բժշկության, քիմիայի, Ֆիզիկայի, արվեստի և այլ բնագավառներում:
Վոլֆի մրցանակակիրներին տրվել է նաև դրամական պարգևատրություն 100 000 ԱՄՆ դոլարի չափով:
Նշենք նաև, որ Վոլֆի մրցանակաբաշխությունը Նոբելյան մրցանակից հետո համարվում է համալիր գիտական մրցանակներից երկրորդը աշխարհում:










