Ջեյ Զին նոր երգ է գրել դստեր համար
Բեյոնսեի ամուսինը` հայտնի պրոդյուսեր և երաժիշտ Ջեյ Զին, «աշխարհում ամենագեղեցիկ աղջկա»` իր նորածին դստեր համար նոր երգ է գրել: Glory անվամբ հիթը հայտնվել է երգչի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Բեյոնսեն աղջիկ է լույս աշխարհ բերել, որին զույգն անվանակոչել է Բլյու Այվի Քարթեր: Անունը բաղկացած է երկու մասից. Բլյուն հայրիկի սիրած գույնն է, Այվին (Ivy) կապված է հռոմեական 4 թվի գրության հետ, որը Բեյոնսեն համարում է իր խորհրդանիշը:
Երգում ռեփերը պատմում է, որ Բեյոնսեն «բեղմնավորվել» է Փարիզում:










