Հրապարակվել են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի 10 ֆիլմերի անունները

18:11 • 12.01.12

Բեռլինալեն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս իր գլխավոր ծրագրին մասնակցող ֆիլմերի մասին աստիճանաբար է տեղեկացնում: Մասնավորապես` մինչ օրս հրապարակվել էին միայն 5 մրցութային ֆիլմի վերնագրեր, իսկ այժմ այդ ցուցակին ավելացել է ևս 10 անուն:

2012թ. փառատոնի մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերն են`

Aujourd´hui
Ֆրանսիա, Սենեգալ
Ալան Գոմիս

«Բարբարա»
Գերմանիա
Քրիստիան Փեթզոլդ

Cesare deve morire (Կեսարը պիտի մեռնի)
Իտալիա
Պաոլո և Վիտտորիո Տավիանիներ

Gnade
Գերմանիա, Նորվեգիա
Մաթիաս Գլասներ

«Ջեյն Մանսֆիլդի մեքենան»
ԱՄՆ, Ռուսաստան
Բիլի Բոբ Թորնթոն

L´enfant d´en haut (Քույրը)
Շվեյցարիա, Ֆրանսիա
Ուրսուլա Մեյեր

Metéora
Հունաստան, Գերմանիա
Սպիրոս Ստատոլոպուլոս

«Թաբու»
Պորտուգալիա, Գերմանիա, Բրազիլիա, Ֆրանսիա
Միգել Գոմես

Csak a szél (Ընդամենը քամի)
Հունգարիա, Գերմանիա, Ֆրանսիա
Բենս Ֆլեյգուֆ

Was bleibt (Հանգստյան օրերի տուն)
Գերմանիա
Հանս Քրիստիան Շմիդտ

Ավելի վաղ հրապարակված 5 ֆիլմերն են`

Captive
Ֆրանսիա, Ֆիլիպիններ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա
Բրիլանտե Մենդոզա

Dictado (Մանկական խաղեր)
Իսպանիա
Անտոնիո Խավարիաս

«Չափազանց բարձր և աներևակայելի մոտիկ»
ԱՄՆ
Ստեֆան Դարդլի

Jin líng Shí San Chai (Պատերազմի ծաղիկները)
Չինաստան
Ժան Իմոու

Kebun binatang (Բացիկներ գազանանոցից)
Ինդոնեզիա, Գերմանիա, Հոնգ Կոնգ, Չինաստան
Էդվին
 

Աշխարհի երեք առաջատար կինոփառատոներից մեկն իր գլխավոր ծրագիրը կամփոփի հաջորդ շաբաթ: