Գտնվել է The Doors խմբի նախկինում չլսված երգը (ձայնագրություն)

00:22 • 12.01.12

The Doors խմբի She Smells So Nice կորած երգը համացանցում հիթ է դարձել: Սա խմբի առաջին նոր թողարկումն է վերջին 40 տարվա ընթացքում:

Ուշ շրջանի Ջիմ Մորիսոնի վոկալով She Smells So Nice կատարումը հայտնաբերել է պրոդյուսեր Բրյուս Բոտնիկը, ով նկարահանել է L.A. Woman հայտնի ալբոմը: Նա նկատել է բլյուզային ջեմը նախագծի վերաթողարկման համար օրիգինալ ձայնագրությունը նայելու ժամանակ: Իսկ պատճառը, որի համար երգը նախկինում չի ընդգրկվել ալբոմում, այն է, որ օրիգինալ ձայնագրությունում Ջիմ Մորիսոնի ձայնը խուլ և չափազանց ագրեսիվ է հնչում:

Խմբի Facebook-ի էջում տեղադրված կատարումը The Doors-ի երկրպագուների համար L.A. Woman-ի 40 ամյակի առիթով յուրօրինակ նվեր դարձավ: Այն խմբի վերջին՝ 6-րդ ալբոմն էր:

The Doors խումբը մեծ փառք է ձեռք բերել 1960-ականներին: Նրանք մեծ ճանաչում են ստացել 1967թ իրենց առաջին ալբոմի թողարկումից հետո: Հետագայում խմբի երգիչ Ջիմ Մորիսոնը ալկոհոլից ու թմրանյութից կախվածություն ձեռք բերելց: Նա մահացել է 1971թ Փարիզում 27 տարեկան հասակում: Խումբը իր գեղարվեստական կարիերայի ընթացքում սեփական ալբոմների ավելի քան 100 մլն օրինակ է վաճառել ողջ աշխարհում:

She Smells So Nice-ը կարող եք նաև ունկնդրել.


 She Smells So Nice by The Doors Official