Իսկական ձուկ, թե՞ նկար (տեսանյութ)

11:58 • 13.01.12

Ճապոնիայի բնակիչ Ռիուսիկի Ֆուկահորին այնպես է կարողանում նկարել, որ պատկերած ձուկը հնարավոր չէ տարբերել իրականից:

Ռուսական 1-ին հեռուստաընկերության հաղորդմամբ` Ֆուկահորին աշխատանքի ընթացքում շատ յուրահատուկ մեթոդ է կիրառում` ամեն անգամ նկարելուց հետո յուղային շերտ ավելացնելով:

Նշենք նաև, որ ամեն ինչ սկսվել է այն պահից երբ յոթ տարի առաջ սատկել է նկարչի սիրելի ձուկը: