Գագարինը` բրազիլական դիմակահանդեսի կերպար

15:55 • 10.02.12

Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք դիմակահանդեսի ժամանակ Unidos de Cosmos սամբայի դպրոցի սաներն իրենց երթը կնվիրեն առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին:

Ինչպես հաղորդում է Голос России-ն, պարուհիները տիեզերագնացների հագուստով և իրենց պարով կստեղծեն Գագարինի կերպարը: Երթին կմասնակցի նաև «Դիմակահանդեսի մուսա-2012»-ի հավակնորդ, դպրոցի սան Ժոյսե Սոուզան:

Այս տարվա դիմակահանդեսը կսկսվի փետրվարի 18-ին: Այն դիտելու համար Ռիո կժամանի ավելի քան 850.000 զբոսաշրջիկ` աշխարհի տարբեր անկյուններից: