Երևանում տեղի ուենցավ Վիսոցկիին նվիրված ֆիլմի պրեմիերան. ներկա էր նաև երգչի որդին

15:46 • 11.02.12

Մոսկվայի տանն այսօր կայացավ Ռեժիսոր Պյոտր Բուսլովի «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էր նաև Վլադիմիր Վիսոցկու որդին՝ Նիկիտա Վիսոցկին, ով նաև ֆիլմի սցենարիստն էր և պրոդյուսերներից մեկը:

Մինչ ֆիլմի պրեմիերան Նիկիտա Վիսոցկին լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց, որ ֆիլմի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չի եղել, սակայն դիտողների հիմնական մասին՝ շուրջ 70%-ին այն դուր է եկել: Ֆիլմը դուր չի եկել միայն 8%-ին:

Նիկիտան նաև նշեց, որ դիտողների 2%-ին ընդհանրապես դուր չի եկել: «Բացասական իմիջ ստեղծեցին մինչև պրեմիերան, նշելով, որ Վիսոցկին այդպիսին չէր, երիտասարդությունը այդ դերասանական խաղը չի ընկալի որպես հերոսի»,- ասաց նա և հավելեց, որ հենց այդ քարոզչության արդյունքով էլ մարդիկ գալիս էին կինոդահլիճներ, արդեն իսկ մտածելով , որ ֆիլմն իրենց դուր չի գա և շատ դեպքերում հակառակը համոզվում:

Ընդհարուր առմամբ Նիկիտա Վիսոցկին նշեց, որ գոհ է արդյունքներից: «Ֆիլմում շատ է էներգիան, ռուսական կինոյի համար իսկապես շատ լավ է նկարահանված»,- ասաց նա վկայակոչելով կինոթատրոններում, կիոնվարձույթներում և ինտերնետում տեղի ունեցած բումը:

«Ֆիլմը Վիսոցկու մասին առաջին գեղարվեստական աշխատանքն է, և մենք պարտավոր էինք, որ այն ունենար հաջողություն: Նա ամեն ինչ էր, իսկական հերոս, երգիչ, պոետ, դերասան և փորձ է արվել այդ ամենը ներկայացնել ֆիլմում»,- ասաց ֆիլմի սցենարիստը:
Ֆիլմի մասին մեղադրական գնահատականներից մեկն էլ, ըստ նրա, եղել է այն, իբր ֆիլմն ստեղծվել է փող աշխատելու համար: «Սակայն իրականում դա այդպես չէ»,- հավատացրեց Վիսոցկու որդին:

Նա նշեց, որ ֆիլմի վրա աշխատնքները տևել են 5 տարի: Ընհանուր բյուջեն կազմել է 12 մլն դոլար և որ այն կիսով չափ ամերիկական է:
Նիկիտա Վիսոցկին չհերքեց այն փաստը, որ հոր դերում հանդես գալու համար նախապես ինքն էլ է եղել հավակնորդ, նույնիսկ մարզվել է, փորձել քաշ քցել նմանվելու նրան, կիթառ նվագել, սակայն նա խոստովանեց, որ ժամանակին են հասցրել կանգ առել:

Հերոսի վերջնական ընտրությունը, որը նրա կրկնօրինակն է հիշեցնում և որի շուրջ բավական շատ է եղել քննադատությունը, Նիկիտա Վիսոցկին հայտատարեց, որ PR քայլ չի եղել, ինչպես հաճախ նշվել է.«Դերասանի մաքսիմալ համապատասխանեցումը ճիշտ որոշում էր: Այդ խնդիրը դիտումից հետո կորչում է և հասկանում ենք, որ դա չէ գլխավորը»,- ասաց նա:

Նիկիտա Վիսոցկին հավելեց, թե այն պնդումը, որ Վլադիմիր Վիսոցկին բոլորի կողմից սիրված է եղել միֆ է և ֆիլմում ներկայացվել է, որ նա բոլորի կողմից մինշանակ չէր ընդունվում:

Նիկիտա Վիսոցկին առաջին անգամ էր Հայաստանում և արդեն հասցրել էր հավանել Երևանը, հայերին և որ ամենկակարևորն է՝ հայկական կոնյակը: