Ուիթնի Հյուսթոնի լավագույն երգերի տասնյակը` ըստ Time-ի (տեսանյութ)
Ամերիկյան Time ամսագիրն իր կայքէջում հրապարակել է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի լավագույն երգերի տասնյակը:Եվ այսպես, TOP-10-ը գլխավորում է 1992 թվականին էկրաններ բարձրացած «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեկը` I Will Always Love You-ն, որը երգչուհուն բերեց համաշխարհային ճանաչում:
Թոփ-10-ում են հայտնվել Saving All My Love for You ռոմանտիկ բալադը,որի համար երգչուհին առաջին անգամ արժանացավ Grammy մրցանակի, ինչպես նաև How Will I Know, Greatest Love of All երգերը:
Տասնյակում են հայտնվել նաև երգչուհու 1987 թվականին թողարկած երկրորդ` Whitney ալբոմից I Wanna Dance with Somebody (Who Loves Me) և Didn't We Almost Have It All երգերը, որոնք նվաճել են Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականները: I Wanna Dance with Somebody երգի համար նա արժանացել է Grammy երկրորդ մրցանակի:
Այնուհետև հաջորդում են 1988 թվականին Ամառային օլիմպիական խաղերի համար հատուկ NBC- համար գրված One Moment in Time երգը, 1990 թվականին թողարկված երրորդ ալբոմից I'm Your Baby Tonight երգը: Տասնայկը եզրափակում են Run to You և I'm Every Woman երգերը:
Երգչուհին մահացել է շաբաթ օրը, «Բևերլի Հիլթոն» հյուրանոցի իր համարում: Համաձայն ոստիկանության հիմնական վարկածի` նա ջրախեղդ է եղել լոգարանում: Ոստիկանությունը համարում թմրանյութ կամ ալկոհոլ չի հայտնաբերել, փոխարենը` հայտնաբերվել են բժիշկների կողմից նշանակված ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներ:
Գինեսի Ռեկորդների գիրքը Հյուսթոնին համարում է ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհին` նա «Էմմի»-ի կրկնակի և «Գրեմմի»-ի վեցակի մրցանակակիր է:










