Հայդն, Հենդել, Դվորժակ` կամերային նվագախմբի համերգի ծրագրում

12:26 • 13.02.12

Փետրվարի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Համերգի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, մենակատար` Աննա Բակունց (երգեհոն):

Ծրագրում`
Հայդն` Դիվերտիմենտո Es-Dur լարայինների համար
Անդանտե`Կվարտետ F Dur-ից
Հենդել` Կոնցերտ երգեհոնի և լարայինների համար
Դվորժակ` Սերենադ

Տոմսերը վաճառվում են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան, «Արամ Խաչատարյան» համերգասրահների տոմսարկղերում
Տոմսերի արժեքը` 500 և 1000դր.
Սկիզբը` 19:00