ԲեռլուսՊուտին. նոր պիես ռուսական թատրոնում

15:07 • 15.02.12

Ռուսական Театре.doc թատրոնում կայացել է «ԲեռլուսՊուտին» ներկայացման պրեմիերան: Պիեսը բեմադրվել է իտալացի Դարիո Ֆոյի «Երկգլխանի անոմալիա» ներկայացման է հիման վրա:

Օրիգինալ տարբերակում Սիլվիո Բեռլուսկոնին հյուրընկալում է Վլադիմիր Պուտինին և այդ պահին ահաբեկչություն է իրականացվում, Պուտինը զոհվում է, իսկ Բեռլուսկոնին գլխի ծանր վնասվածք ստանում: Բեռլուսկոնիին փրկելու համար փոխպատվաստման դոնոր է հանդիսանում ռուս առաջնորդը:

Սակայն, ըստ ռուսական բեմադրման `ահաբեկչությունից տուժում է Բեռլուսկոնին:

Դեռ ներկայացման պրեմիերայից առաջ թատերական քննադատների մոտ կասկած էր հարուցվում, որ կարգելվի դրա պրեմիերան: