Աշխարհահռչակ ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին իսլամ է ընդունել
Ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր Օլիվեր Սթոունի որդին` Շոն Սթոունն իսլամ է ընդունել:
Ինչպես հաղորդում է ռուսալեզու Zman.com կայքը, Շոնն իր այդ որոշման մասին հայտարարել է հենց Իրանում, որտեղ նա գտնվում է այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասին պատմող փաստագրական ֆիլմ նկարահանելու նպատակով։
«Իսլամ ընդունելը չի նշանակում, որ ես հրաժարվում եմ քրիստոնեությունից և հուդդայականունից, որոնց արժեքներով ես դաստիարակվել եմ մանուկ հասակից»,- հայտարարել է Շոնը` նկատի ունենալով այն, որ հայրը հրեա է, մայրը` քրիստոնյա:
Կայքն ընդգծում է, որ Օլիվերը, հրեա լինելով հանդերձ, հակաիսրայելական հայացքներով է հայտնի:
27-ամյա Սթոունը չի հայտնել, թե որն է իսլամ ընդունելու պատճառը, հայտնի է միայն, որ նա այժմ իսլամի շիա ուղղության հետևորդ է և իր համար ընտրել է Ալի անունը:










