Մադոնան` վերջին 20 տարվա լավագույն երգչուհի

17:30 • 17.02.12

VH1 ամերիկյան հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն Մադոնան ճանաչվել է երաժշտության ոլորտի մեծագույն երգչուհի:

Ցուցակում ընդգրկված են եղել միայն այն երգչուհիները, որոնք ալբոմներ են թողարկել և համերգ ունեցել վեջին 20 տարիների ընթացքում:

Այս շրջանում Մադոնան թողարկել է 7 ձայնասկավառակ` «Erotica», «Bedtime Stories», «Ray of Light», «American Life», «Confessions on a Dance Floor» և «Hard Candy»:

Ներկայում Մադոնան պատրաստում է իր հերթական 12-րդ ալբոմը` « M.D.N.A» անվանումով, որը վաճառքում կհայտնվի 2012 թ.-ի մարտից:

Ցուցակում ներկայացված են եղել նաև 99 այլ երգչուհիներ, իսկ առաջին տասնյակում բացի Մադոնայից ընգրկվել են նաև Մերայա Քերին, Բեյոնսեն, Լեդի Գագան, Ադելը, Ուիթնի Հյուսթոնը, Ջանեթ Ջեքսոնը, Քրիստինա Ագիլերան, Մերի Ջեյ Բլայջը և Փինկը: