Բեռլինի կինոփառատոնում Տավիանի եղբայրները նվաճել են «Ոսկե արջը»

13:15 • 19.02.12

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ամենահեղինակավոր միջազգային կինոփոռատոներից մեկի՝ Բեռլինալեի մրցանակաբաշխությունը։

Ինչպես տեղեկանում ենք կինոփառատոնի պաշտոնական կայքից՝ «Ոսկե արջ» մրցանակին արժանացել են հայտնի կինոռեժիսորներ, իտալացի Պաոլո և Վիտտորիո Տավիանիները «Թագավորը պիտի մահանա» ֆիլմի համար։

«Գրան պրի» մրցանակին արժանացել է հունգարացի Բենց Ֆլայգաուֆը՝ «Ընդամենը քամի» ֆիմի համար։

«Արծաթե արջ» մրցանակին, որը տրվում է մրցութային ծրագրի լավագույն ռեժիսորին, արժանացել է Քրիստիան Պեթզոլդան «Բարբարա» ֆիլմի համար։

Համաշխարհային կինեմատոգրաֆում մեծ ավանդի համար հատուկ պարգևի է արժանացել չինացի կինոռեժիսոր Վան Ցունյանը, իսկ դանիացի կինոռեժիսոր Նիկոլո Արսելոն «Թագավորական գործ» ֆիլմի համար արժանացել է «Արծաթե առյուծ»՝ լավագույն սցենար մրցանակին։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռեյչլ Մվանզան իսկ լավագույն դերասան՝ Միկել Բո Ֆելսգարդը։ «Նոր հեռանկարների հայտնագործման համար»՝ խորագրով, Ալֆրեդ Բաուերի հատուկ մրցանակին է արժանացել Միգել Գոմեշի «Տաբու» ֆիմլը։

Այսպիսով ամփոփվել է ամենահեղինակավոր կինոմիջոցառումներից մեկը, որին այս տարի մասնակցել են ավելի քան 15 հազ հյուր, 400 հազ-ից ավելի հանդիեսատես ու մոտ 500 ֆիլմ։