Արա Երնջակյանը մեր իսկական արվեստագետներից մեկն է. Լևոն Իգիթյան
Ճարտարապետ Լևոն Իգիթյանը մեղադրում է բոլոր այն մարդկանց, ովքեր Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի անունի հետ այս օրերի ընթացքում խաղում են: Այս մասին նա այսօր խոսեց լրագրողների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Մաշտոցի այգում կրպակներ տեղադրելու հարցի հետ կապված բնապահպանների ակցիայի վեցերորդ օրը այգի էր ժամանել Արա Երնջակյանը և բանավեճ ունեցել ակտիվիստների և «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փստանջյանի հետ: Նա եկել էր բնապահպաններին բացատրելու, որ կրպակները ժամանակավոր են, որը բողոքի ալիք էր բարձրացրել: Բնապահպանները սուլոցներով էին ճանապարհել Երնջակյանին։
«Չի կարելի մի օրում մոռանալ մարդու արածը ու ոտի տակ տալ այն: Այն ինչ արել է Արա Երնջակյանը, ձեզանից ոչ ոք չի արել: Նա մեր իսկական արվեստագետներից մեկն է»,-ասաց նա:
Լևոն Իգիթյանը հիշեցրեց, թե ինչ էր Կամերային թատրոնը Սովետական միության տարիներին և ինչ է այն այսօր:










