Դարեն Արոնոֆսկին Նոյյան տապանի մասին ֆիլմ կնկարահանի
Ամերիկացի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին հայտարարել է, որ իր նոր «Նոյ» ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս տարվա հուլիսին, տեղեկացնում է Deadline-ը:
Ֆիլմը հիմնված կլինի աստվածաշնչյան Նոյյան տապանի պատմության վրա: Ավելի վաղ Արոնոֆսկին կոմիքսներ է նկարել նույն սյուժեով:
Ֆիլմը կարտադրվի New Regency և Paramount ընկերությունների կողմից: Նոյին կմարմնավորի աշխարհահռչակ դերասան Ռասել Քրոուն:










