1832թ. այս օրը մահացել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեն
1832թ. մարտի 22-ին մահացել է գերմանացի աշխարհահռչակ գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն ծնվել է 1749թ. օգոստոսի 28-ին, Ֆրանկֆուրտ Մայնեում: Նա մեծացել է ազնվական ընտանիքում: Գյոթեն օժտված էր արտակարգ ընդունակություններով. արդեն պատանի հասակում հիանալի գիտեր մի քանի լեզու, փիլիսոփայություն, գրականության պատմություն, լրջորեն զբաղվում էր բնագիտության ուսումնասիրությամբ։ Տասնվեց տարեկանում Գյոթեն ընդունվում է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1771-ին Գյոթեն պաշտպանում է ատենախոսություն և մեկնում Վիցլար` իրավաբանական պրակտիկայի:Այնուհետ վերադառնալով Ֆրանկֆուրտ` հրատարակում է Ֆրանկֆուրտի գիտական լրատու ամսագիրը, որը համարվում է 18-րդ դարի գերմանական գրականության, արվեստի և փիլիսոփայության բնագավառի քննադատական լավագույն պարբերականներից:
Նրա հայտնի ստեղծագործություններից են «Երիտասարդ Վերթերի տառապանքները», «Կլավիգո», «Էգմոնդ», «Տորքվատո Տասսո», «Հռոմեական էլեգիաներ», «Վիլհելմ Մայստեր», «Հերման և Դորոթեա», «Ռայնեկե աղվես», «Հոգեհարազատություն», «բանաստեղծություն և ճշմարտություն» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ, որոնք հետագայում ամփոփվում են 40 հատորի մեջ:
Գյոթեի ստեղծագործության բարձրակետը «Ֆաուստ» ողբերգությունն է: Նրա առաջին մասը հրատարակվել է 1806-ին, իսկ երկրորդ մասը ավարտել է մահից մի քանի ամիս առաջ` 1831–ին: «Իմ հետագա կյանքը,- «Ֆաուստը» ավարտելուց հետո գրում է Գյոթեն,- ես կարող եմ այսուհետև ընդունել որպես պարգև միայն և, ըստ էության, ինձ համար բոլորովին միևնույն է, թե ինչ եմ անելու և որևէ բան անելո՞ւ եմ արդյոք, թե՞ ոչ»:










