Ուիթնի Հյուսթոնը թմրանյութի ազդեցության տակ է եղել և խեղդվել լոգարանում
Հայտնի է դարձել աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառը: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզվել է, որ երգչուհին մահացել է հյուրանոցի լոգասենյակում խեղդվելու հետևանքով, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Հյուսթոնի օրգանիզմում հայտնաբերվել են կոկայինի մնացորդներ, ինչը դարձել է երգչուհու սրտային անբավարարության հիմնական պատճառ: Հյուսթոնը կորցնելով գիտակցությունը խեղդվել է ջրով լի լոգարանում:
Դատաքննիչ Քրեյգ Խավիի տվյալներով` հետաքննությունն ապացուցել է, որ Հյուսթոնը բավական երկար ժամանակ թմրանյութեր է օգտագործել:
Նշվում է նաև, որ երգչուհու մահից անմիջապես հետո, նրան թմրամիջոցներ մատակարարող անձը, հյուրանոցային համարից դուրս է բերել թմրանյութի ողջ չափաքանակը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ Ուիթնի Հյուսթոնը իր մահկանացուն կնքել է այս տարվա փետրվարի 12-ին Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում:










