Կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն ըստ Ազատ Գասպարյանի, աղքատիկ էր, բայց ոչ ձևական (լուսանկարներ)
Թատրոնի միջազգային օրը Թատերական գործիչների միությունը Մշակույթի նախարարության հետ միասին այսօր անցկացրեցին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր նաև ՀԹԳՄ 70-ամյակին:
Մրցանակաբաշխությանը դերասանների համար նախատեսված էր ոչ թե արձանիկներ, այլ միայն համեստ շրջանակով «Արտավազդ» մրցանակը:
«Արտավազդ»-ի մրցանակների թվում բեմարվեստի ականավոր գործիչ Տիգրան Լևոնյանի անվան հատուկ մրցանակին արժանացավ Արթուր Ութմազյանը;
«Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» մրցանակ ստացան Հենզել Հայրապետյանը՝ (Ճուտո), Ժենյա Ներսիսյանը, Գուժ Մանուկյանը, Տրդատ Ավետիքյանը;
Մրցանակաբաշխության մյուս 12 անվանակարգերին արժանացան`
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» ` Տաթև Ղազարյան (Համազգային թատրոն);
«Լավագույն երիտասարդ դերասան»՝ Մանվել Խաչատրյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), Նիկոլայ Ավետիսյան (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն);
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»`Սամսոն Մովսիսյան (Թատերական գործիչների միություն);
«Լավագույն երիտասարդական ներկայացում»` Բրեմենյան երաժիշտները ներկայացումը, ռեժիսոր Հակոբ Ղազանչյան (Պատանի հանդիսատեսի թատրոն);
«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Գարեգին Եվանգուլյան (Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոն) և Ալինա Ալեքսանյան, (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն;
«Լավագույն պիես»՝ Գուրգեն Խանջյան, «Անմեղսունակների խաղը»;
«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար»` Գոհար Իգիթյան (Հ . Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն);
«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար»`Արամ Մխիթարյան (Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական թատրոն);
«Լավագույն կնոջ դերակատար»՝ Նարինե Ալեքսանյան (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Կարինե Ջանջուղազյան (Համազգային թատրոն);
«Լավագույն տղամարդ դերակատար»` Արմեն Մարգարյան (Սունդուկյանի անվան ազգային թատրոն);
«Լավագույն ռեժիսոր»՝ Արմեն Խանդիկյան (Ղափլանյանի անվան դրամատիկ թատրոն)
«Լավագույն ներկայացում»՝ «Աբանամատ» Սերգեյ Գրիգորյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն), «Բլեզ» Հրաչյա Գասպարյան ( Համազգային թատրոն):
Թատերարվեստի անմնացորդ նվիրումի և հոբելյանների առիթով Թատերական գործիչների միության ոսկե մեդալին արժանացան Հերբերտ Գասպարյանը, Արմեն Մարությանը, Արտաշես Շահբազյանը, Կարեն Աբրահամյանը:
Կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում միջոցառումը համարեց ոչ թե ձևականություն,այլ ուղղակի աղքատիկ մրցանակաբաշխություն: «Կամաց-կամաց քաղակիրթ երևույթի շունչ է ստանում, և թշվառ մեր արտիստներին ու արվեստի վարպետներին ուրախացնում այս միջոցառումը»,-ասաց նա և ավելացրեց. «Լավ է էլի, որ որևէ մեկին իր աշխատանքի դիմաց ոչ թե վարձատրում են, այլ մրցանակ են շնորհում: Մենք քչով բավարարվող մարդիկ ենք, միայն ծափահարություններն են մնացել այսօր որպես հոնարար»:
Ազատ Գասպարյանը հիշեցնում է, որ սա «Օսկար» չէ և նշում. «Չգիտեմ ինչ է, բայց սրանով մենք բավարարվում ենք: Դե լավ կլիներ, որ մրցանակի հետ օրինակ գոնե մի 200-400 հազար դրամ ծրարի մեջ տային առաջին տեղը գրավողին : Դա չկա իհարկե, սա միյան բարոյական է»:
Ի դեպ, մրցանակաբաշխությունը անց էր կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձ հովանու ներքո: Միջոցառմանը հյուրերի թվում էր նաև նախկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նշենք նաև, որ բեմին թատրոնի գործիչները առիթը բաց չթղեցին և Հովիկ Աբրահամյանից խնդրեցին Երևանում տեղադրել Գոհար Գասպարյանի արձանը:


















