Արսինե Խանջյանը Կաննի կինոփառատոնի ժյուրիում է

20:42 • 28.03.12

Այս տարի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը որպես ժյուրիի անդամ հանդես կգա Կաննի միջազգային կինոփառատոնում` La Cinéfondation ծրագրի շրջանակներում, տեղեկացնում է indiewire.com-ը: Այս ծրագիրը կոչված է սատարել նոր սերնդի կինոգործիչներին:

Ժյուրին գլխավորում է բելգիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Դարդենը, որը մի շարք մրցանակների է արժանացել նույն Կաննի փառատոնում:

Ժյուրիի այլ անդամների թվում են բրազիլացի գրող/ռեժիսոր Քարիմ Այնուզը, ֆրանսիացի գրող/ռեժիսոր Էմանուել Կարիերը և չին կինոռեժիսոր Յու Լլիկ-Ուայը:

Cinéfondation-ը իր մրցանակները կհանձնի մայիսի 25-ին:

Այս տարի Կաննի հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի մայիսի 17-27-ը: 65-ամյա փառատոնի այս տարվա պաստառը զարդարում է ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոն: Ի դեպ, այս տարի Արսինեն հանդես էր եկել ֆրանսիական «Պումպիդու» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր Մոնրոյի ռեինկարնացիան հանդիսացող դերասանուհու հոգեբանը: Խանջյանը ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն ու մուսան է: Հայ հանդիսատեսին ավելի շատ հայտնի է «Արարատ» ֆիլմից: