Մեքսիկայում կենդանի բզեզներից զարդեր են ստեղծում

20:03 • 28.03.12

Մեքսիկական «Մաքուեչ» ոսկերչական ընկերությունը ներկայացրել է իր նոր արտադրանքը: Նոր զարդը կրում է «Ապրող բզեզ» անվանումը, տեղեկացնում է «Հաֆինգթոն Փոթ»-ը:

Զարդի յուրահատկությունն այն է, որ այն պատրաստված է իսկական բզեզի վրա: Ընկերության աշխատակիցները նշել են, որ սա մայաների մշակութի մի մաս է, որոնք հավաքելով բազմաթիվ թանկարժեք քարեր, դրանք ամրացրել են միջատների վրա:

Ամերիկյան հեռուսաընկերություններից մեկի հաղորդմամբ` վերջերս Մեխիկոյից Տեխաս ժամանած մի կին օդանավակայանի մաաքսատանը մեծ դժվարություններ է ունեցել: Մաքսատան աշխատակիցները «կենդանի բզեզի» համար հատուկ փաստաթուղթ են պահանջել կնոջից, նշելով, որ ցանկացած կենդանի, այդ թվում` միջատ, պետք է իր փաստաթուղթն ունենա: