Ամերիկուհի «մատնանկարիչը» հանդես կգա առանձին ցուցահանդեսով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Chrysler արվեստների թանգարանում տեղի կունենա Ջուդիթ Բրաունի նկարների ցուցահանդեսը, տեղեկացնում է «Օդիսենթրալը»:
Ամերիկացի նկարչուհին առանձնանում է նրանով, որ իր բոլոր կտավները ստեղծում է մատներով: Հիմնականում 3.5մ լայնությամբ և 14.5մ երկարությամբ կտավներում հեղինակը մեծ տեղ է տալիս բնությանը:
Բրաունը խոստովանել է, որ արդեն մի քանի տարի շարունակ նկարում է միայն մատներով, քանի որ ըստ նրա` մատները վրձնից ավելի լավ են զգում մտքերն ու գաղափարները:
















