Չինաստանում տրանսֆորմերների զբոսայգի է բացվել (լուսանկարներ)
Չինաստանի Ցզյասին քաղաքում տրանսֆորմերների զբոսայգի է բացվել, որտեղ շուրջ 600 տրանսֆորմերների տարատեսակ արձաններ են տեղադրված, տեղեկացնում է «Օդիսենթրալը»:
Նախագծի հեղինակն է 49-ամյա նկարիչ Ջու Կեֆենգը, ումից թիմակիցների հետ ավելի քան 10 տարի է պահանջվել՝ արձանները պատրաստելու համար:
«Հիշում եմ, երբ երեխա էի, շատ էի սիրում խաղալ տրանսֆորմերներով, հետագայում ցանկացա այդ հաճուքը կիսել երեխաների հետ»,- ասել է Կեֆենգը:
Տրանսֆորմերները պատրաստվել են հիմնականում տարատեսակ մեքենաների, մոտոցիկլետների թափոններից և հաստոցներից:













