Գերմանացի գեղանկարիչը Հիտլերի դեմքով զուգարանի թուղթ է ստեղծել

14:08 • 29.03.12

Գերմանացի գեղանկարիչ Գեորգ Բուխրուքերը Ադոլֆ Հիտլերի դեմքով զուգարանի թուղթ է ստեղծել, տեղեկացնում է «Մետրո» կայքը:

Մոտ 4 եվրո արժեցող թուղթն իր արտասովոր դիզայնի պատճառով քննադատության է արժանացել: Բանն այն է, որ Բուխրուքերը միտումնավոր չի նկարել Հիտլերի բեղերը, սակայն այդ հատվածը թղթի միջնամասում է գտնվում:

«Ես այժմ նամակներ եմ ստանում տարբեր երկրներից, արդեն ԱՄՆ-ից և Ավստրալիայից պատվերներ ունեմ», - ասել է գեղանկարիչը, հավելելով, որ իր աշխատանքը բացի կենցաղային իր լինելուց նաև հումորի աղբյուր է: