Թե ինչ կլինի մեգապոլիսների հետ աշխարհի վերջի դեպքում (լուսանկարներ, տեսանյութեր)
Երիտասարդ լուսանկարիչներ Լյուսին և Սիմոնը, որոնց միայն անուններն են հայտնի, իրենց «Խաղաղ աշխարհ» լուսանկարների ցուցահանդեսում ներկայացրել են «Աշխարհի վերջի» իրենց տարբերակը` անդրադառնալով խոշոր քաղաքներին, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Իրենց լուսանկարներում նրանք ներկայացրել են Նյու Յորքը, Հռոմը և Փարիզը: Լուսանկարների յուրահատկությունը դրանցում առկա մարդկանց թիվն է:
Լյուսին և Սիմոնը փողոցներից միտումնավոր ջնջել են համարյա բոլոր մարդկանց` ստեղծելով արհեստական դատարկություն:



















