Այսօր կմեկնարկի «Զերկալո» միջազգային կինոփառատոնը
Այսօր ՌԴ Իվանովոյի շրջանում կմեկնարկի «Զերկալո» միջազգային կինոփառատոնը, որը կրում է մեծանուն կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու անունը, տեղեկացնում է «ԿԻՆՈՏԵ» հանդեսը:
Փառատոնի ընթացքում այս տարի առանձնահատուկ ձևով կնշվի Տարկովսկու 80-ամյակը, ով ծնվել է 1932թ. ապրիլի 4-ին:
Բացի ֆիլմերի ցուցադրությունից՝ միջոցառման շրջանակներում տեղի կունենան մի շարք հեղինակային երեկոներ, ինչպես նաև` ռեժիսորի ստեղծագործական գործունեության թվայնացված հրատարակության շնորհանդեսը:
Փառատոնի փակումը տեղի կունենա ապրիլի 4-ին:










