Angry Birds-ը ֆիլմ և մուլտֆիլմ կդառնա
Ֆիննական «Ռովիո» ընկերությունն այս տարվա աշնանը հայտնի Angry Birds խաղի մոտիվներով 52 սերիանոց մուլտիպլիկացիոն կինոնկար կարտադրի, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:
«Մենք կաշխատենք այնպես անել, որ սերիալը հնարավոր լինի դիտել բոլոր հնարավոր սարքավորումներով: Մենք ցանկանում ենք լինել բոլոր էկրաններին», - ասել է «Ռովիո» ընկերության անիմացիայի բաժանմունքի ղեկավարը:
Մուլֆիլմի յուրաքանչյուր սերիան կտևի 2-3 րոպե: Իսկ 2013-14թթ այս թեմայով նախատեսվում է նկարահանել լիամետրաժ ֆիլմ:
Տեղեկացնենք, որ Angry Birds խաղը համացանցից ներբեռնվել է ավելի քան 700մլն անգամ, ինչի արդյունքում այն դարձել է աշխարհի ամենահայտնի խաղը: Իսկ այս տարվա ամռանը աշխարհի տարբեր անկյուններում Angry Birds-ի ոճով մի քանի պուրակներ կբացվեն:










