Մաքքարթնիի որդին ցանկանում է The Beatles-2 հիմնել
Փոլ Մաքքարթնիի որդին` Ջեյմսը, մտադիր է երաժշտական խումբ ստեղծել, որի անդամները կլինեն The Beatles-ի մյուս անդամների` Ջոն Լենոնի որդի և Ջորջ Հարիսոնի որդիներ Շոնն ու Դհանին, հայտնում է BBC-ն:
«Ես պատրաստ եմ, Շոնն ու Դհանին, կարծես, նույնպես: Ես երջանիկ կլինեի», - ասել է Ջեյսմը` պատասխանելով The Beatles-2 խմբի ստեղծման մասին հարցին:
Փոլ Մաքքարթնիի միակ որդին` 34-ամյա Ջեյմսը, 2001թ.-ից մասնակցել է հոր մի քանի ալբոմների ձայնագրությանը` նվագելով կիթառի ու հարվածային գործիքների վրա: Նա Spinning On An Axis և Back In The Sunshine Again երգերի համահեղինակն է, որոնք ընդգրկվել են Driving Rain (2001) ալբոմում: 2005 թ. նա ուղեկցել է հորը Հյուսիսային Ամերիկայով համերգային շրջագայությունների ժամանակ, իսկ 2009թ. սկսել է ելույթ ունենալ Light կեղծանվամբ:
36-ամյա Շոն Լենոնը դեռ մանկուց մասնակցել է իր մոր` Յոկո Օնոյի ձայնագրություններին, իսկ արդեն 2001 թ.-ից նա արդեն իր երաժշտական կարիերան է սկսել:
Իսկ 33-ամյա Դհանի Հարիսոնն անուն է ձեռք բերել հոր հետմահու ալբոմը` Brainwashed, ավարտելուց հետո (այն թողարկվել է 2002թ.-ին): 2006-ին նա հիմնել է thenewno2, իսկ 2010-ին` Fistful of Mercy խմբերը:
Միակ մարդը, որը կասկածով է վերաբերվել The Beatles-2-ի ստեղծմանը, Ռինգո Սթարի որդի` թմբկահար Զաք Սթարն է:
«Սակայն, հնարավոր է, նա էլ համաձայնի »- ասել է Ջեյմսը:
Մաքքարթնիի որդին խոստովանել է, որ դեռ մանկուց երազել է «The beatles-ից ավելի լավը դառնալ»:
«Լավ կլիներ գոնե հավասարվել նրանց, սակայն դա էլ բարդ խնդիր է: Տեսնենք, ժամանակը ցույց կտա», - ասել է նա:










