Պարեր հանգուցյալների հետ. արտասովոր ծես Մադագասկարում (տեսանյութ)
Յուրաքանչյուր 7 տարին մեկ ապրիլ ամսին Մադագասկարի բնակիչները տոնում են Ֆամադիհանա տոնը: Ծեսի ժամանակ ընտանիքի անդամները բացում են իրենց մահացած հարազատների դամբարանները և հանելով նրանց դին, փաթաթում են կտորի մեջ ու պարում նրանց հետ, տեղեկացնում է «Օդիսենթրալ»-ը:
Մալգաշների համոզմամբ` մարդիկ ստեղծված են իրենց նախնիների օրգաններից: Արարողության ժամանակ, նրանք դիակը պարզում են իրենց գլխավերևում և կենդանի հնչունների ներքո պարում և զրուցում մեռյալների հետ:
Բնակիչներից ոմանք այս արարողությունը լուրջ կարևորություն չեն տալիս, համարելով, որ անհնար է շփվել մեռյալների հետ: Իսկ կաթոլիկ եկեղեցին Ֆամադիհանան համարում է ազգային մշակութային տոն:










