Google-ը թվայնացրել է աշխարհի 46 թանգարանների նմուշները
Google-ն իր Google Art Project նախագծի կայքում (googleartproject.com) օգտատերերին առաջարկում է առանց ինտերնետից դուրս գալու շրջել աշխարհի բազմաթիվ թանգարաններով:
Այսօր Google-ը հայտարարել է Google Art Project թարմացված տարբերակի մասին. սկզբնապես նախագիծն ունեցել է 17 մասնակից թանգարան` 9 երկրից: Իսկ այժմ Google-ի վիրտուալ թանգարանների գործընկեր է ավել քան 150 թանգարան` 46 երկրից:
Բարձր որակով նկարահանված ցուցանմուշների թիվը գերազանցել է 30 հազարը: Ընկերությունից հայտնել են, որ վիրտուալ հավաքածուն առաջիկայում համալրվելու է:
Google Art Project-ին միացած առաջին թանգարաններից էին Լոնդոնի Tate Modern-ը, Լոնդոնի ազգային պատկերասրահը, Էրմիտաժը:










