Մաշկազերծ կենդանիների ցուցահանդես Լոնդոնում (տեսանյութ)

10:29 • 04.04.12

Լոնդոնի Բնության պատմության թանգարանում տեղի է ունեցել մաշկազերծ կենդանիների ցուցահանդես, տեղեկացնում է «Թելեգրաֆ»-ը:

Գերմանական քանդակագործների մի խումբ` Գյունտեր ֆոն Հագենի գլխավորությամբ պատրաստել է ավելի քան 100 տեսակի մաշկազերծ կենդանու քանդակ:

«Մենք շատ ենք ցանկանում, որ այցելուները տեղեկացված լինեն կենդանիների անատոմիայի և ֆիզիոլոգիայի մասին: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է այդ ամենը տեսնելու համար: Մենք տեսնում ենք կենդանիներին բոլորովին այլ վիճակով», - ասել է թանգարանի վարիչ Ջորջիա Բիշոփը:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ Գյունտեր վոն Հագենի գլխավորած խումբը կազմակերպել էր մաշկազերծ մարդկանց ցուցահանդես: