Հուշ-երեկո` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան 82 և ստեղծագործական 55-ամյակին
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հուշ երեկո` նվիրված ԽՍՀՄ ժողողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ծննդյան 82 և ստեղծագործական ուղու 55-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր «Խորեն Աբրահամյան և թատրոն» մշակույթային բարեգործական հինադրամը: Միջոցառումը անցկացվեց ՀՀ ոստիկանության բարձր հովանու ներքո:
Խորեն Աբրահամյանն իր 55-ամյա ստեղծագործական կյանքի ընթացքում խաղացել է 200 մեծ և փոքր դեր, բեմադրել է 40 թատերգություն, նկարահանվել է 60 ֆիլմում:
«Խորենի առաջին դերը, որը փայլուն էր, «Առաջին սիրո երգն» էր: Իսկ նա, երբ երիտասարդ էր, բոլորն էին ասում, որ մեծ դերասան է դառնալու: Նա ուներ գեղեցիկ արտաքին, փայլուն դերասանական վարպետություն, և սիրվեց հասարակության կողմից՝ որպես դերասան»,-ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը:
Այսօրվա միջոցառման ժամանակ «Առաջին սիրո երգը» կատարեց արդեն կրտսեր Խորենը` Խորեն Աբրահամյանի թոռ Խորեն Լևոնյանը:
«Բաբկենիչ ջան, հոգիդ լույս դառնա. քեզ համար եմ երգում»,- մտնելով բեմ՝ ասաց դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանն ու երգեց «Քեզ սիրեցի երգը»:
Միջոցառմանը Խորեն Աբրահամյանի բեմական ընկերները պատմեցին մեծ դերասանի մասին:
Գրեթե բոլորը միաբերան նշում էին, որ Խորեն Աբրահամյանը և՛ մեծ դերասան էր, և՛ մեծ ռեժիսոր:
Նշենք նաև, որ միջոցառմանը ներկա էր ՀՀ ոստիկանության վերնախավը, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:










