Հոբելյանական ցուցահանդես՝ պաշտոնատար անձանց ներկայությամբ (լուսանկարներ)
Այսօր՝ ապրիլի 5-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որին ներկայացվել են նույն համալսարանի դասախոսների գեղանկարչական և լուսանկարչային աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, արվեստագետներ, դասախոսներ և պարզապես արվեստասեր մարդիկ:
Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին և բացման արարողությանը հետևել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի










