Այսօր մինչ արևը մայր մտնելը պետք է սեղան նստել
Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը այսօր հրավիրված ասուլիսին մայրության տոնի խորհուրդը ներկայացրեց:
Սուրբ Հարության տոնը քահանան ներկայացրեց, որպես քրիստոնեական ամբողջ հավատքի առանցք:
«Զատկի տոնը մեր ամբողջ հավատքի առանցքն է, Տիրոջ փրկությունը, Աստծո նախախնամությունը»,- ասաց նա և զգուշացրեց. «Այսօր մինչ արևը մայր մտնելը պետք է սեղան նստել»:
Ապրիլի 7-ին Գաբրիել հրեշտակը ավետիս տվեց Մարիամին, որ նա պետք է մանուկ ունենա, ով կջնջի մարդկության մեղքերը:
«Մանրացված Աստված ծնվեց, մարդ դարձավ ¨ խաչի հարությամբ նորից տվեց մարդուն դրախտ տեսնելու հնրավությունը»,-շարունակեց քահանա նա և ավելացրեց, որ Զատկի տոնն սկսվում է այսօր երեկոյան ժամը 17:00-ին պատարագով, որին մասնակցելուց հետո հավատացյալները եկեղեցիներից ճրագ տանելով տուն, այդ ճանապարհը պետք է անցնեն մաքուր հոգով և ապաշխարեն, ինչն ըստ հոգևոր հովվի, ամենակարևոր խորհուրդն է:
Քահանան նշեց, որ տոնին նրանք, ովքեր 49-օրյա պահքի մեջ են, իսկ վերջին օրն արդեն ծոմի, երեկոյան պատարագին մասնակցելուց հետո, երբ վարագույրները կբացվեն և կասեն «Քրիստոս հարեավ ի մեռելոց », պետք է տուն գնան և սեղանները բացեն:
Ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցին ներկայացրեց Հարության տոնի ժողովրդական ծիսակատարությունները: Նա նախ նշեց, որ մինչ քրիստոնեություն ընդունելը տոնը մեզանում նշվել է որպես մինչ այդ մեռնող և հարող աստվածության հետ, այսինքն՝ Արա Գեղեցիկի հետ է կապված:«Բոլոր հին տոները կապվել են նոր տոների հետ»,- ասաց նա:
Հարության տոնին հնում, բացի կանաչ ածիկից, նաև տանը բալենու ճյուղերով են զարդարել, որոնց վրա կախվել են աղջիկների կողմից գործած ձվեր: Ազգագրագետը խորհուրդ է տալիս չհեռանալ ազգային սովորություններից և անպայման տանն ուռենու, կամ ժողովրդի ասած «փիսիկի» ճյուղերով զարդարեն ծառը, որը պետք է 40 օր մնա տանը:
Լուսիկ Ագուլեցին նկատում է, որ այսօր տոնի հոգևոր մասը մնացել է, չնայած որ կենցաղն է ավելացել: Նա խորհուրդ է տալիս գոնե այս տոնին չձգտել ճոխ սեղաններ պատրաստել: «Պետք է ձևապաշտություն չլինի։ Զատիկը միշտ համեստություն է սիրել»,-ասաց նա:
Բանախոսները նկատեցին, որ ձուն պետք է լինի անպայման ներկված և հատկապես կարմիր գույն, և ոչ թե գունավոր: «Կարմիր ձուն տիրոջ արյունն է, իսկ ածիկը պետք է դրվի, դա տիրոջ խոսքն է»,- ասաց նա:










