Նիկոլ Քիդմանը կմարմնավորի լեգենդար Գրեյս Քելիին

01:00 • 07.04.12

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը նոր ֆիլմում կմարմնավորի լեգենդար դերասանուհի, ապա Մոնակոյի իշխանուհի Գրեյս Քելիին, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Գրեյս Քելիի դերը համարվում է ամենից փնտրվածներից մեկը Հոլիվուդում: 44-ամյա Քիդմանն այժմ բուռն բանակցությունների մեջ է դերի առիթով: Ըստ նախնական տվյալների` ֆիլմը պատկերելու է օսկարակիր դերասանուհի Գրեյս Քելիի կյանքի 6 տարիները, երբ նա արդեն Մոնակոյի իշխանուհին էր դարձել և նրա ամուսին Ռենյե 3-րդն ու Շառլ դը Գոլը լուրջ կոնֆլիկտ ունեին:

Ֆիլմի աշխատանքային վերնագիրն է «Մոնակոյի Գրեյսը» (Grace of Monaco), բյուջեն կազմելու է մոտ 16 մլն դոլար:

Ֆիլմը կնկարահանի Օլիվեր Դանը, ով հայտնի է Էդիտ Պիաֆի մասին «Կյանքը վարդագույնով» օսկարակիր աշխատանքով:
 

Taking the role on: Nicole Kidman has reportedly signed up to play screen icon Grace Kelly in new movie Grace of Monaco Taking the role on: Nicole Kidman has reportedly signed up to play screen icon Grace Kelly in new movie Grace of Monaco