Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների թիվը «հատել է հասարակածը». առաջատարը կրկին Սյունիքն է՝ 61.3%

18:22 • 06.05.12

Ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 1 մլն 300 հազար 117 ՀՀ քաղաքացիներ, կամ ընտրողների 50. 54%-ը:


Երեւան 390 170- 47,94%
Սյունիք 74 566 – 61.30%
Արարատ 128 162 – 60.33%
Արագածոտն 66 819- 58.81%
Տավուշ 60 144 – 55,47%
Կոտայք 125 373 – 54.15%
Վայոց Ձոր 26 781 – 56.53%
Գեղարքունիք 105 290- 56.50%
Լոռի 116 284 - 49.19%
Արմավիր 98 665 – 44.32%
Շիրակ 107 863 – 47.66%

Այս պահին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը փորձում է ուղիղ կապ հաստատել Տարածքային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: