10/8 տեղամասում խախտումներ չեն նկատվել. ԲՀԿ դիտորդ

10:07 • 06.05.12

Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցում գտնվող 10/8 տեղամասում ընտրությունները նորմալ են ընթանում և խախտումներ չեն նկատվել, այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիտորդ Արա Գևորգյանը:

 

«Խախտումներ չեն նկատվել առայժմ, նորմալ հունով ընթանում են ընտրությունները»,– ասաց նա:

 

Արա Գևորգյանը նշեց, որ ընտրողների ակտիվությունը գնալով մեծանում է: Այս պահի դրությամբ, քվեարկել է մոտ 150 հոգի, իսկ ընտրողների ընդհանուր թիվն այս տեղամասում 1882 է: