ԱՄՆ ազգային արխիվից գաղտնի փաստաթղթեր են անհետացել

14:10 • 06.05.12

Միացյալ Նահանգների ազգային արխիվի աշխատակիցները պարզել են, որ արխիվից անհետացել են գաղտնի փաստաթղթերով տասնյակ արկղեր, այդ թվում` ԱՄՆ ռազմական գերատեսչության ու Ռազմածովային ուժերին պատկանող փաստաթղթեր, գրում է The Washington Times-ը:

 

Ազգային արխիվի աշխատակիցները հայտնել են, որ համագործակցում են հետաքննության հետ: Միևնույն ժամանակ, նրանք կարծում են, որ արկղերը չեն գողացել, այլ ամբողջ խնդիրը պահվող փաստաթղթերի գույքացանկի «սխալ տվյալների» մեջ է:


Ազգային արխիվում պահվում է ընդհանուր առմամբ մոտ 10 մլրդ էջ տեքստային փաստաթուղթ, 12 մլն աշխարհագրական քարտեզ ու գծագիր, 25 մլն լուսանկար ու գրաֆիկական աշխատանք, 24 մլն երկնքից արված լուսանկար և այլն: Այստեղ են պահվում ԱՄՆ անկախության հռչակագիրը, Սահմանադրությունն ու մարդու իրավունքների Բիլլը, որոնք երկրի ազգային հարստությունն են: