Այսօր Գլխավոր դատախազությունը 25 հաղորդում է ստացել
ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին տեղեկացրեց, որ մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այսօրվա դրությամբ ստացվել է 25 հաղորդում։
«Այս պահին՝ մինչ իմ այստեղ ընտրական գալը, դատախազությունում 25 հաղորդում է գրանցվել, իսկ նախորդ օրվա դրությամբ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը քննարկման առարկա է դարձրել 58 հաղորդում` ընտրախախտումների վերաբերյալ: Ընդ որում դրանցից 25-ը հայտնաբերվել է մամուլի հրապարակումների հիման վրա»,- ասաց Արթուր Դավթյանը:
Քսաներեք հաղորդում է եղել այն մասին, որ խոչընդոտել են ընտրողի ազատ կամքի արտահայտման իրավունքը: Դրանցից 18-ը բացահայտվել է հենց լրատվամիջոցների մշտադիտարկման խմբի միջոցով:
Տասնինը հաղորդում է եղել այն մասին, որ փորձել են խոչընդոտել թեկնածուի քարոզարշավը: Երեքի դեպքում որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:









